21:21 , 28 հունվար, 2014
Չեմ սիրում, երբ Հայաստանը համամետում են Վրաստանի հետ, բայց սա միանգամայն թույլատրելի դեպք է, որովհետև պետք է համեմատենք ոչ թե երկրները, այլ երկրների իշխանությունների վարքը:
Մինչ մեր կառավարությունը որոշումներ է կայացնում, որով 2 միլլիոն դոլարի ծառայողական ավտոմեքենաներ են գնում մեր չինովնիկության համար, Վրացական կառավարությունը որոշել է ընդհանրապես արգելել չինովնիկների համար թանկարժեք ներկայացուցչական դասի մեքենաներ ձեռք բերել բյուջեիի հաշվին, իսկ եղածներն էլ պետք է վաճառվեն: Գոյացած գումարով առաջարկվում է լուծել բազմաթիվ հեռանկարային ու ընթացիկ հարցեր: Օրինակ` սեփական աշխատակիցների մասնագիտական կարողությունները բարձրացնելու հմարա դասընթացներ կազմակկերպել և ֆինանսավորել...
Իսկ մերո՞նք... դե մերոնք էլ իրենց պահում են դասական պորտաբույծների ու ձրիակերների պես, որոնք ափռ-ցփռ շռայլում են մեր` հարակատուներիս փողերը և հիմնականում անում են դա իրենց իսկ քմահաճույքների բավարարման համար: