Պետական մրցանակ կինոարվեստի ոլորտում. «Փարաջանով» ֆիլմի հաջողությունը շարունակվում է


20:00 , 28 հունվար, 2014

paradj_stillKinoashkharh.am-ը գրում է.

XX դարի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի անձին և գործունեությանը նորովի անդրադարձող «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը, անցնելով փառատոնային հաջողված ճանապարհ, գրանցեց իր հերթական հաջողությունը: Ֆիլմն արժանացել է ՀՀ պետական  մրցանակի:

Ֆիլմի գլխավոր դերակատար, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը մրցանակի համար ուրախ է և այն մեծ պատիվ է համարում:

«Պետական մրցանակի հանձնման արարողությունը պետք է տեղի ունենար հունվարի 23-ին, սակայն այն հետաձգվել է և կկայանա մարտին»,- տեղեկացրեց Ավետիքյանը:

Մեծ հետաքրքրություն առաջացրած այս ֆիլմի համաշխարհային պրեմիերան A խմբի փառատոների շարքում կայացել է 2013 թ. հուլիսին Կարլովի Վարիի փառատոնում: Հայաստանում կինոսերներն այն  դիտելու հնարավորություն են ունեցել միայն հուլիսին` 10-րդ «Ոսկե ծիրան» փառատոնի փակման ժամանակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ