Նյու Յորքում աճուրդի կհանվեն նացիստների կողմից գողացված նկարները


21:41 , 28 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Նյու Յորքում վաճառքի է հանվել 4 կտավ, որոնք նացիստները գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտնում է itar-tass-ը։

Ինչպես նշել է Sotheby’s աճուրդի տան ներկայացուցիչը, վաճառքի հանված կտավներից 2-ը պատկանում են ֆրանսիացի նկարիչ Ժան Բատիստ Պատերին: Այս նկարները գողացվել էին 1940-ին, իսկ 1945-ին վերադարձվել Ռոտշիլդ ընտանիքի ներկայացուցիչներին և մնացել նրանց մոտ մինչ 20-րդ դարի վերջ։

Վաճառքի հանված կտավների վրա կան նացիստների արած նշանները։ Բոլոր 4 կտավները կվաճառվեն հունվարի 30-ին:

Նախատեսվում է աճուրդում ներկայացնել նաև իտալացի նկարիչներ Ֆրանչեսկո Գվարդիի և Ապոլոնիո դի Ջովանիի նկարները։