Ուկրաինայի վարչապետի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետ Արբուզովը


19:54 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Նիկոլայ Ազարովի պաշտոնաթողությունից հետո փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը կղեկավարի նախարարների կաբինետը, հաղորդում է Интерфакс-ը:

«Նախագահը նախարարների կաբինետին կարգադրել է շարունակել իր գործունեությունը մինչև նոր կառավարության աշխատանքի սկիզբը: Դա նշանակում է, որ «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի համաձայն՝ վարչապետի պարտականությունները կկատարի առաջին փոխվարչապետը»,- նշել է Ազարովի մամլո քարտուղար Վիտալի Լուկյանենկոն: 

Նրա խոսքերով՝ հունվարի 29-ին կառավարության կայանալիք նիստը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի արդեն Արբուզովը: 

Հունվարի 28-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Ուկրաինայի վարչապետ Ազարովի՝ պաշտոնից ազատման հրամանը: