19:48 , 28 հունվար, 2014Esem.am-ը գրում է.
Երեկ երևանյան ակումբներից մեկում հավաքվել էին «Մի քանի հոգի» խմբի երկրպագուները` դիտելու «Էս պահին» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի ռեժիսորը Արթուր Բունիաթյանն է, բեմադրող օպերատորը` Գրիգ Վահրամյանը, պրոդյուսերը` Արման Միտոյանը: Տեսահոլովակում նկարահանվել են նաև դերասան Սոս Ջանիբեկյանն ու դերասանուհի Գայանե Բալյանը:

Ակումբն ամբողջությամբ պատված էր տեսահոլովակի ստոպ-կադրերով: Երեկոյի բացումը հայտարարեց հաղորդավար Արամ Չախոյանը: Խմբի անդամները հավաքվածների համար կատարցին իրենց երգերից մի քանիսը` «Էս պահին», «Աղջիկ-չղջիկ», «Ազգս չար ա», «Կիսաքուն», «Ո՞ւր ա Ռոլը» և այլն: «Էս պահին չեմ ուզում էլ նայել ժամին» հավանաբար մտածում էին «Մի քանի հոգու» երկրպագուները, ովքեր ակումբային ռիթմերը վայելում և դրանց ներքո պարում էին մինչ ուշ գիշեր:)

ESem.am-ն A’Chilla-ից տեղեկացավ, որ առաջիկայի համար խումբն այս պահին հստակ աշխատանքներ չունի: Թե հաջորդ հանդիպումը երկրպագուների հետ երբ կկայանա, ժամանակը ցույց կտա:
Միջոցառմանը ներկա էին Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Արման Նշանյանը, Վարշամ Գևորգյանը, DJ Վակցիան, Արամ Չախոյանը, Աննա Պանին և այլք:
Տեսահոլովակն առաջարկում ենք դիտել ստորև:







Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ