18:59 , 28 հունվար, 2014Panorama.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին քաղաքացիական կինը` Վալերի Տրիերվեյլերը կարծիք է հայտնել, որ Օլանդի նախագահ դառնալն է քայքայել իրենց հարաբերությունները:
Վալերին ոչ ֆորմալ ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ Հնդկաստանում, ուր այցելությունը չեղյալ չի հայտարարել անգամ այն բանից հետո, ինչ հայտնի է դարձել, որ նրանք Օլանդի հետ բաժանվում են:
«Ինտերֆաքսի» հաղորդմամբ, Ֆրանսիայի նախկին առաջին տիկինը հայտարարել է, որ հիասթափվել է քաղաքականությունից, բայց դեռ վաղ է ամփոփել Ելիսեյան պալատում անցկացրած ժամանակահատվածը: Նա միայն շեշտել է` «Եթե նա (Օլանդը) նախագահ չլիներ, ապա հնարավոր է, որ մենք միշտ միասին լինեինք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ