Ուկրաինայի Ռադան չեղյալ է համարել հունվարի 16-ին ընդունված օրենքները


18:40 , 28 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ որոշում է ընդունվել, ըստ որի՝ չեղյալ է հայտարարվել հունվարի 16-ին ընդունված օրենքները, որը նախատեսվում է զանգվածային ակցիաների ժամանակ թույլ տրված իրավախախտումների դեպքում խստացնել պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Այս որոշման օգտին քվեարկել է 361 խորհրդարանական: Որոշումն ընդունելուց հետո պատգամավորներն իրենց գոհունակությունն են հայտնել ծափահարություններով:

Ընդունված 11 օրենքներից 9-ը չեղյալ է հայտարարվել, իսկ 9 օրենքի քննարկում անցել է փաթեթներով:

Հիշեցնենք, որ ողջ Ուկրաինայում բռնկված ցույցերի մասնակիցների հիմնական պահանջներից էր հունվարի 16-ին ընդունված օրենքների չեղյալ հայտարարելը: