Բանական արարածների նպատակը հնազանդվելն է բանականությանը


18:40 , 28 հունվար, 2014

Ամենամեծ ամոթով է պատում իրեն մարդկային հոգին, երբ .... խորշում է ինչ-որ մարդուց կամ նետվում է նրա դեմ վնաս պատճառելու մտադրությամբ, ինչպես լինում է զայրացածների հետ: ....Երբ ի զորու չենք անդրդվելի մնալ ընդդեմ գայթակղությունների կամ տառապանքների: .... Երբ նա երեսպաշտություն է անում և կեղծ ու կեղծավոր ինչ-որ բան անում կամ խոսում .... երբ իր գործողությունները և ձգտումները չի համապատասխանեցնում նպատակի հետ, այլ անում է իզուր բան և անմտորեն, քանզի նույնիսկ մանրուքներում հարկ է համապատասխանել նպատակի հետ: 
Իսկ բանական արարածների նպատակը հնազանդվելն է բանականությանը և ամենակարևորը Աստծուն: Ամբողջապես պետք չէ տրվել երևակայության թռիչքին, բայց ուրիշներին օգնենք հնարավորության չափով և այնքանով, որ նրանք արժանի են: Նույնիսկ եթե անկարևոր գործերում նրանց մոտ թերություն է զգացվում: Բայց թող մեզ չթվա, թե այդ թերությունը վնաս է նշանակում. այստեղ ոչ մի չար բան չկա:…. Որտեղ էլ, որ մենք ընկնենք, կարող ենք երջանիկ լինել: Իսկ երջանիկ է նա, ով իր համար բարի բախտ է նախապատրաստել: Իսկ բարի բախտը հոգու բարի հակումներն են, բարի ձգտումները, բարի գործերը:


Սիրով և աղոթքով` Տ.Հեթում քահանա Թարվերդյան