Չպատժվելու դեպքում Ղուկասյաններին խոստանում է պատժել Բալասանյանը


18:09 , 28 հունվար, 2014

Vardan-Xukasyan_BalasanyanGalatv.am-ը գրում է.

Ինչպես ավելի վաղ հրապարակել էր ԳԱԼԱ-ն, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսօր Գյումրու դրամատիկական թատրոնում կազմակերպված Հայոց բանակի 22-ամյակին նվիրված տոնակատարության ավարտից հետո պատասխանել էր ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հնչեցրած որակումներին՝ ասելով, որ Ս. Բալասանյանը ոչ վախկոտ է, եւ ոչ էլ գողական:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետին զայրացրել էր այն, որ Ս. Բալասանյանը ոստիկաններին ցուցմունք չի տվել մամուլում տարածված այն տեղեկությունների մասին, որոնք առնչվում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն:

Բալասանյանը միայն այսօր որոշեց պատասխանել, որ ինքը տեղյակ չի եղել եւ դրա համար ցուցմունք չի տվել, հետո ասաց նաեւ, որ այս անգամ ինքը առավել ուշադիր կհետեւի, որ իրավապահ մարմինները զբաղվեն գործի քննությամբ:

Բալասանյանը ասաց նաեւ, որ եթե այս անգամ ոստիկանությունը նորմալ չզբաղվի գործով, ինքը կզբաղվի եւ կսկսի պատժելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ