Չինացի մուրացիկ զույգը տիրոջն է վերադարձրել աղբակույտում գտած 134 հազար դոլար արժողությամբ թանկարժեք զարդերը


20:21 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Չինաստանի Չանչուն քաղաքում ապրող ամուսինները կարող էին հարստանալ՝ աղբակույտում գտնելով թանկարժեք զարդերով լի զարդատուփը: Աղբահավաք ամուսինները գանձը գտել էին թափոնների մեջ: 

Նրանք սկզբում որոշել էին յուրացնել ոսկեղենը, սակայն խիղճը տանջել է նրանց, և ամուսինները ոստիկանությունում հայտարարություն էին տվել գտածոյի մասին: 

Հաղորդվում է, որ 2 զարդատուփերի պարունակությունն արժեր մոտ 134 հազար դոլար: Պարզվել է, որ ոսկին պատկանում է տեղի ոսկերիչներից մեկին: 

Ամուսինները ոսկին գտել էին աղբի հերթական խմբաքանակը քրքրելիս: 

Ավելի ուշ պարզվել էր, որ ոսկեղենը կորել էր դրանք տեղափոխելիս՝ հայտնում է ITAR-TASS-ը: