Մանկությունս անցկացնելով առաջին գծում՝ պատերազմի տարիներին լավ հասկանում եմ բանակի դերն ու նշանակությունը


18:02 , 28 հունվար, 2014

Իմ ընտանիքում անձնական տոներից բացի միակ տոնը, որի ժամանակ տորթ ենք դնում սեղանին և նշում` Հայոց բանակի տոնն է, քանզի մանկությունս անցկացնելով առաջին գծում՝ պատերազմի տարիներին, լավ հասկանում եմ բանակի դերն ու նշանակությունը և ամեն տարի այս օրը շնորհակալություն հայտնում հայ զինվորին` իմ հայրենիքի և ընտանիքի անդորրն ապահովելու համար:

Հ.Գ. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով հետմահու պարգևատրված Արմեն Հովհաննիսյանն ապացուցեց, որ հայի ցանկացած սերունդ կզոհի իր կյանքը` հանուն հայրենիքի: Այս գիտակցումը մենք պարտավոր ենք փոխանցել նաև մեր հաջորդ սերունդներին: