17:44 , 28 հունվար, 20141in.am-ը գրում է.
Երգչուհի և դերասանուհի Ժաննա Ֆրիսկեն, որը Նյու Յորքի կլինիկաներից մեկում անցնում է քիմիաթերապիայի կուրս՝ գլխուղեղի IV աստիճանի քաղցկեղ ախտորոշմամբ, որոշել է հրաժարվել վիրահատությունից: Այս մասին «Կոմսոմոլկային» տված հարցազրույցում ասել է նրա հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն:
Նրա խոսքով՝ Ժաննան խորհրդակցել է Մոսկվայի բոլոր մասնագիտացված հիվանդանոցներում, սակայն նրանցից ոչ մեկը չի տվել երաշխիքներ, թե նա չի մահանա վիրահատական միջամտության դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ժաննան ունի գլխուղեղի քաղցկեղ:
Չնայած նրան, որ երգչուհին հրաժարվել է վիրահատվել, բավական մեծ են առողջանալու նրա շանսերը: