Հանրապետության որոշ շրջաններում ձնախառն անձրև է և մառախուղ


17:06 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 15.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40կմ – ի հատվածում մառախուղ է:

Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է:

Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է, տեղ-տեղ մերկասառույց, ճանապարհը բաց է :

Աշտարակ-Արտաշավան հատվածում ձնախառն անձրև է:

Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: