Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պետական ծախսերի հարցով հանձնաժողովը դժգոհություն է հայտնել, թե ինչպես է թագավորական ընտանիքը ծախսել բյուջեում առկա գումարները: Խորհրդարանականների կարծիքով` Բուքինգհեմյան պալատը կարող էր և ավելի բարեխիղճ գտնվել ծախսերի հարցում:
Արդյունքում թագավորական ընտանիքը այսօր արդեն ծախսում է պահուստային բյուջեում առկա վերջին մեկ միլիոն ֆունտ ստերլինգը, որը մոտավորապես հավասարազոր է 1.6 մլն դոլարի:
