15:40 , 28 հունվար, 2014Ինչպես հաճախ տեղի է ունենում, տերը մեքենաների կայանատեղում երկու նորածին փոքրիկ կատվի թողել էր ստվարաթղթե արկղերի մեջ: Եվ ինչպես շատ մարդիկ, Ալեքս Գրինշպունը կարող էր ուղղակի քայլել ու անցնել: Թել Ավիվում բնակվող, լուսանկարչական արվեստով զբաղվող Գրինշպունը պատմել է, որ հունիս ամիսն էր, երբ գտավ լքված կատուներին ու իր տուն տարավ:
Հայտնի չէ, թե որքան երկար էին նրանք լքված մնացել արևի տակ: Նրանք այնպիսի տեսք ունեին, որ կարելի էր ասել, որ նույնիսկ մայրական կաթ չէին հասցրել փորձել, մինչև մարդկային ձեռքը նրանց արկղի մեջ կդներ ու դուրս կշպրտեր տնից:
Ամեն մի քանի ժամը մեկ Գրինշպունը նրանց կերակրել է փոքրիկ ներարկիչի օգնությամբ, ինչպես նաև փորձել նրանց տաք պահել տաք ծածկոցներով:




Փոքրիկ կատուներն այս տարիքում չեն կարողանում կառավարել իրենց մարմնի ջերմաստիճանը: Կատուներից մեկը, ցավոք, չդիմացավ ու հենց խնամքի տակ վերցնելուց մեկ օր հետո չապրեց, իսկ մյուսը, որը կարողացավ կենդանի մնալ, ստացավ Փոքրիկ հրաշք անունը:
«Մեկ ամիս անց մենք արդեն վստահ էինք, որ նա կկարողանա ոտքի կանգնել ու ապրել»:
Լուսանկարիչը պատմել է, որ նույնիսկ իր շունն է օգնել խնամել փոքրիկ կատվին: «Սակայն, ամենայն հավանակությամբ, նա ներքին վարակ ուներ, որի պատճառով շատ կարճ մնաց մեզ հետ»,-նշել է լուսանկարիչը՝ ավելացնելով, որ այդ փոքրիկ արարածը նրան կյանքի կարևոր դաս է տվել՝ ցույց տալով, թե որքան ուժ ու կամք կա ամեն փոքր արարածի մեջ: Փոքրիկ հրաշքին Լակշմի անունը տվեց, որը հինդուական կրոնի մեջ հարստության, բերրիության ու հաջողության աստվածն է ու մարմնավորում է գեղեցկությունը:
Փոքրիկ կատուներին կորցնելուց հետո Գրինշպունը նոր կատու է ձեռք բերել:
Գրինշպունի նոր կատուն:

Գրինշպունի` կատուներ պատկերող լուսանկարչական աշխատանքները:



