Ուզում եմ բոլոր ծնողներին ու զինվորներին մի խոսքով ասել՝ ես ձեր ցավը տանեմ. Դավիթ Ամալյան


14:36 , 28 հունվար, 2014

Life.panorama.am-ը գրում է. 

Ուզում եմ բոլոր ծնողներին ու զինվորներին մի խոսքով ասել՝ ես ձեր ցավը տանեմ. Դավիթ Ամալյան

Այսօր Հայոց բանակը դարձավ 22 տարեկան: Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանն է…

-Ո՞ր տարիքում եք հայտնվել պատերազմի դաշտում:

-16 տարեկանում ուսումնամարզական պարապմունքների եմ անցել, 92-ին մեր «Ազգային լեգեոն» ջոկատն արդեն մասնակցում էր գործողություններին: Ընդհանրապես, եթե շրջապատում մեկը տարիքով փոքր է լինում, «Ճուտ» են ասում չէ՞: Քանի որ մեր ջոկատում փոքրեր էինք, «Ճտերի ջոկատ» էին ասում…

-Եթե չեմ սխալվում, 92-ին ընդամենը 18 տարեկան եք եղել

-Այո, բայց մինչ այդ՝ 90 թվականին, Դուշմանի (Դուշման Վարդան հեղ.) հետ սահմաններում ենք եղել… Զենք բռնել, կրակել, ամեն ինչի արդեն տիրապետում էինք, ուղղակի կոնկրետ գործողությունների չէինք մասնակցում: 92 թվականին մեր ջոկատը առաջին անգամ մասնակցեց Խոջալուի ազատագրմանը, որին, ցավոք սրտի, անձամբ ես չեմ մասնակցել… Դրանից հետո միացա…

-Այսօր մարտական ընկերների հետ շփում կա՞:

-Իհարկե, մեզ միացնող մի թանկ արժեք կա, որը մոռանալ չի լինի…Եթե պատերազմի ժամանակ միմյանց ճանաչում էինք մեր ջոկատի ու հարակից մի քանի ջոկատների տղաներով, հիմա ծանոթանում ենք մարտական անցյալ ունեցող տղաների հետ ու կես ժամում ընկերանում, դառնում 20 տարվա ընկերներ: Իրար հետ քայլել, բայց իրար չենք ճանաչել… Մենք իրար մի քիչ ուրիշ ձևով ենք հասկանում… Երևի դա հասարակության ջերմության պակասից է…

-Ջերմության պակաս ո՞ւմ նկատմամբ

-Բոլորի… Ընդհանուր անտարբերություն կա, որը, Աստված չանի, բայց պատերազմի ժամանակ վերականգնվում է… Նախկինում, երբ կամավոր էինք ու դիրքերում, մեր նկատմամբ շատ ջերմ էին… Հիմա այդ ջերմությունը ազատամարտիկների նկատմամբ չկա… Որովհետև կռիվ չկա…Մեր գործը հիմա փոխանցված է բանակին, և ուզում եմ, որ այդ ջերմությունը հիմա ունենանք բանակի հանդեպ… Թեպետ, եթե Աստված չանի, պատերազմ լինի, նորից կամավոր կգնանք, բայց հիմա դոմինանտը բանակն է, այնտեղ այդ նույն 18 տարեկաններն են…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ