Եվրոնեստում հաստատվել է տրանսպորտային համագործակցության մասին զեկույցը


14:23 , 28 հունվար, 2014

Եվրոնեստում հաստատվել է տրանսպորտային համագործակցության մասին զեկույցը Panorama.am-ը գրում է.

Բրյուսելում հունվարի 22-ին տեղի է ունեցել Եվրոնեստի խորհրդարանական վեհաժողովի իրավական մոտարկման, տնտեսական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ նախնականորեն հաստատվել է «Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ենթակառուցվածքային համագործակցություն, ճանապարհային, երկաթուղային և օդային փոխադրամիջոցների համատեղ նախագիծ» զեկույցը։ 

Զեկույցի համահեղինակ, Եվրոնեստում ՀՀ պատվիրակ Մհեր Շահգելդյանը Panorama.am-ին հայտնեց, որ զեկույցը վերաբերում է հաղորդակցության միջոցների ազատությանը, տրանսպորտին՝ ցամաքային, օդային։ 

«Զեկույցում ամրագրվում են այս ոլորտում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների համագործակցության մեխանիզմները, այդ թվում Եվրոպական միության աջակցության հետ կապված՝ կազմակերպչական, կառավարման, ֆինանսական ծրագրերի և այլն։ Ամրագրված առավել կարևոր կետերից է դեպի ծով ելք չունեցող երկրներին տրանսպորտային ելքի հնարավորությունների ընձեռումը և ազատ տրանսպորտային շրջանառությունները»,-ասաց Մհեր Շահգելդյանը։

Զեկույցում ամրագրվել են նաև մի շարք սկզբունքներ, այդ թվում տրանսպորտային ազատության, անվտանգության, թափանցիկության և զարգացման, այս ոլորտում կառավարման նոր համակարգի, կառավարման նոր մշակույթի ներդրման վերաբերյալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ