Մոսկվայում ձերբակալվել է հանգուցյալ «օրենքով գող» Դեդ Հասանի 56-ամյա եղբորորդին


13:52 , 28 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Մոսկվայի Բոլշայա Ֆիլևսկայա փողոցում գտնվող ռեստորաններից մեկում խափանվել է հերթական «գողական հավաքը»։ Միջոցառման մասնակիցները կիսում էին շրջանում ազդեցության քրեական ոլորտները և պատրաստվում թագադրել հյուրերից մեկին։ Սակայն հավաքված «հեղինակությունների» պլանները խափանել են ոստիկանության աշխատակիցները, գրում է «Комсомольская правда»-ն։

«Ձերբակալվել է երկու «օրենքով գող». նախորդ տարի Մոսկվայում սպանված «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) 56-ամյա եղբորորդին՝ Թեմուրի Միրզոևը, ով ավելի հայտնի է որպես Թիմուր Սվերդլովսկի, և նրա «սանիկը»՝ 43-ամյա Ռաջիդին Միխրալիևը, նույն ինքը՝ Ռաջիկ Նիժնևարտովսկին»,- պատմել է Ռուսաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Ռոման Միխայլովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ