16:39 , 28 հունվար, 2014Չինաստանի 22-ամյա բնակիչ պատրաստվում էր հրաժարվել իր դեֆորմացված քթից: Բայց վիրաբույժները այդ դժվարին իրավիճակից ելք գտան: Նրանք ևս մեկ այդպիսի օրգան աճեցրեցին հիվանդի ճակատին:

Daily Mail-ի տեղեկությամբ՝ 2012թ.-ի օգոստոսին 22-ամյա չինացին ավտովթարի էր ենթարկվել: Արդյուքում լրջորեն վնասվել էր նրա քիթը, բայց նա չէր դիմել բժշկական օգնության, ինչի համար հետագայում շատ զղջացել էր:
Որոշ ժամանակ անց քթում բորբոքային պրոցեսներ են սկսվում, որոնց արդյունքում տեղի է ունենում բջիջների մահացում: Չնայած օր-օրի վատթարացող վիճակի՝ չինացին շարունակում է անտեսել պաթոլոգիկ փոփոխություններն այնքան ժամանակ, մինչև քիթը ամբողջովին դեֆորմացվում է:
Վախեցած չինացին դիմում է բժիշկներին և պատմում է իր հետ տեղի ունեցածը՝ հուսալով, որ նրանք կկարողանան օգնել իրեն: Սակայն հետագա հետազոտությունները ցույց տվեցին, որ հարկավոր է հեռացնել տղամարդու քիթը, քանի որ բորբոքային պրոցեսն ամբողջովին ոչնչացրել էր ոսկրաաճառային կմախքը:

Վիրաբույժները հայտնել էին հիվանդին, որ չեն կարող վերականգնել նրա քիթը, բայց կարող են «աճեցնել» նմանակը: Նրանք նաև տեղեկացրեցին, որ երբ նոր քիթը լիովին ձևավորված կլինի, նրանք կտեղաադրեն դեֆորմացվածի փոխարեն:
Քանի որ տղամարդն ուրիշ տարբերակ չուներ, նա որոշեց ռիսկի դիմել և համաձայնեց այդ վիրահատությանը: Բժիշկները տեղադրել էին չինացու ճակատային մասում հատուկ լայնացուցիչ սարքեր, ապա տեղադրել էին աճառ, որը նախօրոք վերցրել էին հիվանդի ողից և քթի ձև էին տվել:
Վիրահատական պրոցեսներն անցան առանց որևէ բարդությունների և ստացված արդյունքը հիացրեց բժիշկներին: