Հայտնի է դարձել Օլանդի՝ Ադրբեջան այցելելու ժամկետը


12:28 , 28 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջան կմեկնի մայիսին. տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ անանուն աղբյուրների հղումով։

Ադրբեջան այցելելու մտադրության մասին Ֆրանսիայի նախագահը հայտնել էր ավելի վաղ՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ընթացքում։

Հանդիպման ընթացքում նախագահ Օլանդը գոհունակություն էր հայտնել վերջին շրջանում ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ