Ամենուրեք սպասվում են տեղումներ


12:02 , 28 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

Հունվարի 28-ին ողջ հանրապետության տարածքում կգործի հզոր ցիկլոն, պարբերաբար կդիտվեն տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով:

Ինչպես տեղեկացնում է Մետեո ԹիՎին, գրեթե ամենուրեք հավանական են առատ տեղումներ, այնպես որ միջքաղաքային ճանապարհորդությունները ցանկալի է հետաձգել: Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե չի փոխվի: Հնարավոր է քամի 15-20մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն: Ավտոճանապարհներին՝ մառախուղ, մերկասառույց, առատ ձյան հետևանքով` դժվարանցանելիություն, կարող են լինել փակ ճանապարհներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ