11:52 , 28 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհի` ռուս մոդել Իրինա Շեյկի կարծիքով` Քրիշտիանուն շատ ավելի ուշ է ստացել «Ոսկե գնդակ»-ը, քան արժանի էր:
«Ես աննկարագրելի զգացումներ ապրեցի, երբ Քրիշտիանուին հանձնում էին «Ոսկե գնդակ»-ը: Սակայն նա պետք է ավելի վաղ արժանանար այդ մրցանակին»,- ասել է Շեյկը:
Հիշեցնենք` «Ոսկե գնդակ»-ի համար պայքարում Ռոնալդուն շրջանցեց «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին և «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին: