12:10 , 28 հունվար, 2014
22 տարի առաջ բանակ ունենալը պարզապես երազանք էր, իսկ այսօր մեր բանակը ուղղակի հպարտություն է յուրաքանչյուրիս համար:
Շնորհավորում եմ բոլորիս Հայոց բանակի 22 ամյակի կապակցությամբ:
Այս օր բոլորիս համար է տոն, որովհետև բանակը բոլորինս է, իսկ մենք` բանակինը: Ցանկանում եմ, որ մեր Հայոց բանակի ծառայողները` զինվորներն ու հրամանատարները, լինեն էլ ավելի քաջ ու խիզախ. դուք էք մեր բանակի ամրությունը:
Ցանկացած ազգի պահպանման ամենակարևոր նախապայմաններից մեկը բանակն է, իսկ մեր բանակը բազմիցս առանձնացել է իր յուրահատկություններով ու քաջագործություններով: Յուրաքանչուրս վստահ ու հանգիստ ենք՝ մեր կողքին քեզ նման բանակ ունենալով: