Բակո Սահակյան. Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածն է


11:04 , 28 հունվար, 2014

Բակո Սահակյան. Հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակն ու կազմակերպվածն էPanorama.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` Բանակի օրվա կապակցությամբ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ:
Այն, որ հայոց բանակն այսօր տարածաշրջանում ամենամարտունակ ու կազմակերպված բանակն է, անհերքելի իրողություն է և հանդիսանում է մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ