Ուկրաինայի դեպքերի համառոտ նկարագրությունը


09:58 , 28 հունվար, 2014

Ուկրաինայի դեպքերի համառոտ նկարագրությունը (երկար ա ստացվել… ում չի հետաքրքրում, առաջարկում եմ չկարդալ, որ հետո չբողոքեք):

Նախ Կիևը 27-ին համեմատաբար խաղաղ ա եղել, ինչը պայմանավորված ա Յանուկովիչի ու ընդդիմության բանակցություններով: Դրանց արդյունքում Յանուկովիչը համաձայնվել ա չեղյալ համարել հունվարի 16-ին ընդունած բռնապետական օրենքները, աշխատել սահմանադրական բարեփոխումների վրա (ընդդիմությունը կարծես պահանջում ա կառավարման կիսանախագահական համակարգ), բոլոր կալանավորվածների նկատմամբ կիրառել համաներում, եթե ցուցարարները դուրս գան գրավված վարչական շենքերից: Յացենյուկն ու Կլիչկոն հրաժարվել են համապատասխանաբար գլխավորել կառավարությունը ու մաս կազմել կառավարության:

Մինչ այդ, բարիկադների վրա խստացրել են հսկողությունը, որպեսզի քրեական տարրեր չմտնեն: Գրավել են արդարադատության նախարարության շենքն ու նոր բարիկադներ կառուցել: Ազգայնական խմբավորումները հանդես են եկել հայտարարությամբ, որ արյունահեղություն թույլ չտալու համար կդադարեցնեն իրենց գործողությունները բարիկադների վրա, եթե ընդդիմությունը Յանուկովիչի հետ ընդհանուր հայտարարի գա ու կատարվեն մի քանի պահանջներ՝ ուժային գործողությունների դադարեցում, ցուցարարների նկատմամբ բոլոր քրեական գործերի կարճում, բռնապետական օրենքների չեղյալ համարում, սահմանադրությամբ նախագահի իրավասությունների կրճատում, ԿԸՀ վերաձևավորում, բերկուտի «ապամոնտաժում» ու տեղը որակապես նոր ստորաբաժանման ստեղծում, ինչպես նաև սպանությունների համար մեղավորների պատժում: Բացի սպանությունները, ուղղակի կորել են մայդանի 27 ակտիվիստներ: 

Խոսք էր գնում արտակարգ դրություն մտցնելու մասին, բայց կարծես Յանուկովիչը դա չի ձգի… Ի՞նչ պետք ա անի, եթե նույնիսկ դրանից հետո ժողովուրդը տուն չգնա: Բացի էս վտանգը, ԵԺԿ-ն (որը վերջերս հանդես եկավ Սերժի հետ անվերապահ «ախպերության» հայտարարությամբ) միաձայն ընդունել ա բանաձև, որ արտակարգ դրություն մտցնելու դեպքում Յանուկովիչը պատասխան կտա Հաագայի դատարանի առջև՝ Միլոշևիչի նման (չեղավ մեկն էլ մերոնց նման բան սպառնա…): Միաժամանակ կուսակցությունը իր սոլիդարությունն ա հայտնել իրենց իրավունքների համար պայքարողներին ու հայտարարել, որ ցանկացած ուժային գործողություն կհամարի հանցավոր արարք, հիմնարար իրավունքների խախտում, ինչը միջազգային ասպարեզում լուրջ հետևանքներ կունենա: Մի խոսքով, լոլո… մարտի 1-ի ու 2013 թ.-ի դեպքերից հետո էս կառույցը, չգիտես՝ ինչի, մոռացել էր նույն տեքստը մերոնց ուղարկի: Քաղաքական գործիչներն ու վերլուծաբաններն էլ գտնում են, որ արտակարգ դրություն մտցնելը Յանուկովիչի վերջի սկիզբն ա: Կարծիք կա, որ մտցնելուց հետո Յանուկովիչի կուսակցությունը ֆիզիկապես կոչնչացվի: Սպառնալիքներ են հնչում, որ էդ դեպքում կգրավեն ատոմակայաններն ու կպայթեցվեն հիդրոէլեկտրակայանները:

Վերջում ամենակարևորի մասին: Սա ուղղակի աբսուրդ ա… ինչքան մարդ պետք ա սրիկա լինի, աթոռի գերի լինի, կախում ունենա դրանից, որ ժողովրդին հանի միմյանց դեմ, քաղաքացիական պատերազմ հրահրի, ինչ ա թե մի տարի էլ ղեկավարի (եկող տարի նախագահական ընտրություններ են): Էն շրջաններում, որտեղ ռուսական ազդեցությունը մեծ ա, այսինքն՝ համապատասխան քրեական վարքուբարքով, արժեհամակարգով «մարդիկ» են շատ, ոստիկանների անմիջական մասնակցությամբ կազմակերպվում են հանցավոր խմբավորումներ, որոնք ծեծուջարդի են ենթարկում ով ձեռքի տակ կընկնի՝ կին, տարեց, մանուկ: Դրանցից մի քանի հոգու բռնել են, պարզել, որ ամեն մեկի արժեքը 100 գրիվնա/օր ա (մոտ 5000 դրամ): էդ խմբերը մի 2-3 շրջանում ցուցարարներից հետ են գրավել վարչական շենքերը ու դրանցով նաև գնացքներ են լցնում, տանում Կիև: 

Հ.Գ. Ուզում եմ հավատալ, որ անկախ կուսակցությունների, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Յանուկովիչի խաղերի ժողովուրդը կհասնի իր ուզածին, տենց արդար ա: