14:13 , 23 հունիս, 2012
Օրլով եղբայրների` Յուրիի և Վիտալիի ծնողները լքել են Ուկրաինան և հաստատվել Ամերիկայում, որտեղ բացել են մի փոքրիկ ռեստորան: Երեխաները չէին ուզում հետևել ծնողների օրինակին: Յուրին մտածելով թե ինչով զբաղվել եկավ այն եզրակացության, որ ամենաշահավետը զենքի առևտուրն է: Քանի որ ագրսիայով լցված աշխարհում զենքը երբեք ավելորդ չի լինում: Այն պետք է և բարեկամներին, որոնք կռվում են իրար հետ և իրար հետ մրցակցող ավազակախմբերին և միմյանց հետ պատերազմող պետություններին:
Յուրի Օրլովը հենվելով իր կրտսեր եղբոր վրա, արագ գտնում է իր տեղը այս արևի տակ, և հույս ունի դառնալ այնպիսի «մահ վաճառող» ինչպիսին իր կուռքն է` Սիմեոն Վայսը: Բայց ինչքան որ հզորանում է Յուրին, այնքան ավելի է նրան մոտենում Ինտերպոլի գործակալ Ջեկ Վալենտայնը…