ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը կարող է գլխավորել փոխծովակալ Մայքլ Ռոջերսը. ԶԼՄ-ներ


09:08 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նոր ղեկավար կարող է դառնալ երկրի ռազմածովային ուժերի փոխծովակալ Մայքլ Ռոջերսը՝ հայտնում է CNN-ը:

Գերատեսչության գործող ղեկավար Քիթ Ալեքսանդերը, ինչպես սպասվում է, պաշտոնը կլքի արդեն այս տարվա մարտին: Ալեքսանդերի դիրքի վրա ազդել է նրա նախկին ենթակա Էդվարդ Սնոուդենի հետ կապված սկանդալը: 

Ալեքսանդերը գերատեսչությունը ղեկավարում է 2005-ի ապրիլից:

USA TODAY-ի և Pew Research Center-ի հարցումների արդյունքներով՝ ամերիկյան հասարակությունը դեմ է տրամադրված գերատեսչության գործունեությանը: