Ո՞վ էր Խոսրովը «Հեղափոխությունից առաջ». Ասում են առաջին նախագահը նրան ազատել է վատ աշխատանքի համար


14:09 , 23 հունիս, 2012

ՀՀԿ համամասնական ցուցակով Ազգային Ժողովում հայտնված ու ժամանակին ԱԺ նախագահի ու ՀՀ վարչապետի պաշտոնները զբաղեցրած Խոսրով Հարությունյանը մի առիթով հայտարարել էր, որ 1993-ին ինքը վարչապետի պաշտոնից հեռացել է իշխանությունների հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով։
Նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողներին բացահայտել է իրականությունն ու ասել, որ «Խոսրով Հարությունյանին աշխատանքից ազատել է Լեւոն Տեր-Պետրոսյանը վատ աշխատանքի համար: Պառլամենտում 93-ին նրա բերած բյուջեն քննարկվեց եւ պարզվեց, որ դա ոչ մի բանի չի բերելու։ Նրա աշխատանքը համարվել է ոչ բավարար»:
Asekose.am