08:10 , 28 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ուկրաինայի Խերսոն քաղաքում անկարգությունների ժամանակ արմատական տրամադրություններով երիտասարդները հարձակվել են միլիցիայի երեք աշխատակիցների վրա ու նարնց հասցրել դանակի հարվածներ:
Տուժածներից երկուսը ծանր վիճակով գտնվում են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հարձակվողները եղել են Խերսոնի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ուսանողներ:
Նրանք ձերբակալվել են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: