05:22 , 28 հունվար, 2014
Slaq.am-ը գրում է.
Ֆրանսիայի նախագահը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
Վերջին 22 տարիներին սա Ֆրանսիայի նախագահի առաջին պաշտոնական այցն է Թուրքիա:
«Նման իրադարձություններ հիշելը միշտ էլ ցավոտ է, սակայն անհրաժեշտ է»,- ասել է Օլանդը՝ խոսելով ցեղասպանության մասին: Նա ավելացրել է, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքը, ինչպես նաև Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: