Ուկրաինայի կառավարությունը որոշել է «Բերկուտ»-ի թվաքանակն ավելացնել 6 անգամ


00:41 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ուկրաինայի կառավարությունը որոշել է «Բերկուտ»-ում և «Գրիֆոն»-ում հատուկջոկատայինների թիվն ավելացնել: Այս մասին հաղորդում է «ՈւՆԻԱՆ»-ը:

Ներկայումս «Բերկուտ»-ում մոտ 4 հազար մարդ կա, «Գրիֆոն»-ում` մոտ հազար: 2 հատուկ ջոկատներում մարդկանց ընդհանուր թիվը նախատեսվում է հասցնել մինչև 30 հազարի:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փակ նիստի ժամանակ: Նախարարների կաբինետն Ուկրաինայի արդարադատության նախարարությանը կարգադրել է նաև օրինականացնել ազգային դրուժինաների ստեղծումը` հասարակական կարգն ապահովելու նպատակով: