Կոչ ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին


00:30 , 28 հունվար, 2014

Ձեր երկրի ղեկավարության կողմից մշտապես արված ռազմատենչ հայտարարություններին գումարվեցին նաև, ձեր բանակի իրականացված սադրիչ գործողությունները, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր: Ձեր ղեկավարության սադրիչ գործողություններն արդեն դառնում են անհանդուրժելի և կարող են նոր պատերազմի հանգեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև:

 Դուք` պարտված բանակի վետերանները պետք է որ լավ հիշեք ինչպես ավարտվեց առաջին պատերազմը:Ձեր իշխանության և անձամբ Հեյդար Ալիևի թախանձագին խնդրանքներին մեծահոգաբար ընդառաջելով և բարի կամքի դրսեվորումն էր, որ մեր հրամանատարությունը մեզ արգելեց շարունակել հարձակումները և գրավել Արևելյան Հայաստանի անքապտելի մաս հանդիսացող Քուռ Արաքսյան միջագետքը:

Կնքվեց զինադադար և սկսվեց բանակցային գործընթացը,որը շարունակվում է առ այսօր և մեր դիտարկմամբ Ադրբեջանական կողմի քաղաքական ճկունության և բարի կամքի արտահայտության դեպքում,արդեն կարող է մոտ ապագայում հանգեցնել ԼՂՀ-Ադրբեջան հակամարտության կարգավորմանը:

Մենք` Հայկական Լեգեոն   ազատամարտիկների հայրենաիրական կազմակերպությունը, մեր (ազատամարտիկների) անունից կոչ ենք անում Ձեզ` Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի վետերաններիտ. Ստիպել ձեր ղեկավարությանը դադարեցնել սադրանքները և նոր պատերազմ չհրահրել:Զգուշացնում ենք, որ այս անգամ մենք անբողջապես կիրականացնեք այն, ինչ կիսատ էինք թողել: Այդժամ դուք ստիպված կլինեք ողբալ ձեր` ավելի ծանր կորուստները, և նորից թակել միջազգային կազմակերպությունների դռները......ՈՒՇՔԻ ԵԿԵ՜Ք ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ