Չարենցավան-Սևան ավտոճանապարհին «Օպել» է շրջվել. կա վիրավոր


00:01 , 28 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Հունվարի 27-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում (31-րդ կմ-ում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ «Օպել» մակնիշի 34MP977 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: 

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևոր Ն. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար: