Բանակի օրով լուծենք բանակի խնդիրները


23:24 , 27 հունվար, 2014

Բանակի օրվա կապակցությամբ տեղին կլիներ կալանքից ազատվեր բանակի գնդապետ, ազատամարտիկ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող Վոլոդյա Ավետիսյանը: Բանակը դա գեներալները չեն միայն, այլ նաև սպաները, շարքային մեր զինվորներն ու բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներն են, որոնց հիմնական մասը զուրկ է տարրական ուշադրությունից և սոցիալական պայմաններից, իսկ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար 
Ժ. Սեֆիլյանը առ այսօր չի արժանացել ՀՀ քաղաքացու կարգավիճակին: Սա է իրականում բանակի ներկայացուցչի նկատմամբ վերաբերմունքը, ոչ թե ճառերն ու կենացները: Մեր բանակը ազատագրող բանակ է, և նա ժողովրդինն է