Ժիրայրը պետք է դառնա ՀՀ քաղաքացի, Վոլոդյան պետք է ազատ արձակվի


22:56 , 27 հունվար, 2014

Ժիրայրը պետք է դառնա ՀՀ քաղաքացի, Վոլոդյան պետք է ազատ արձակվի:
Նախախորհրդարանի անդամների շատ տեսակետներ չեմ ընդունում ու դրա մասին հրապարակավ գրում եմ։
Բայց լրիվ համաձայն եմ դիրիժոր Վարդան Հակոբյանի այսօրվա գրառման մասնավորապես այն պահանջի հետ, որ Բանակի օրվա առթիվ՝ անհրաժեշտ է ազատ արձակել ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին ու քաղաքացիություն շնորհել Ժիրայր Սեֆիլյանին։
Ժիրայրն ու Վոլոդյան անուրանալի ավանդ ունեն արցախյան պատերազմում, բանակաշինության հարցում։
Իշխանությունը պետք է գնահատի նրանց ներդրումը։