19:40 , 27 հունվար, 2014Այս սրտաճմլիկ նկարներում մալազիացի լուսանկարիչ Ահմադ Յունին հավերժացրել է քաղկեղով հիվանդ իր կրտսեր եղբոր` Մուհամմեդի վերջին օրերը: Ֆոտոշարքը ներայացնում է, թե ինչ հետք է թողնում քաղցքեղը հիվանդի վրա` իր վերջին շրջանում:

33-ամյա Մուհամմեդ Սանի անվասայլակի մեջ` Մալազիայի Ջորջթաուն նահանգու: 2013 թվականի դեկտեմբերի 12-ին նրա մոտ հայտնաբերեցին չաորակ ուռուցք:

Վերջին օրերը. Մոհամեդը տառապում է մեջքի ցավերից: 2013 թվականի դեկտեմբերի 14:

Անգամ մորֆինը չէր մեղմում Մուհամմեդի ցավերը, ինչի արդյունքում նա վերջնականապես կորցրել էր քունը:
Ահմադը պատմնում է, որ քաղցկեղը բացիի իր եղբորից, խլել է նաև հոր ու զարմիկի կյանքոը` 2011 և 2012 թվականներին, իսկ 2013 թվականին այս սարսափելի հիվանդությունը հայտնաբերեցին նաև նրա Եղբոր մոտ: Այն արդեն սկսել էր խաթարել նրա երիկամենրի ու ստամոքսի աշխատանանքները: Մոհամեդը անդադար ցավեր էր ունենում, ինչը պարզ երևում է նկարներից:

Վերևի նկարն արված է դեռ 2010 թվականին, երբ Մոհամեդն առողջ էր, իսկ երբ բժիշկներն արեցին սարսափելի ախտորոշումը, ուռոււցքն արդեն չափազանց մեծ էր:

Վերևի նկարում Մոհամեդն է` քաղցկեղով ախտորոշվելուց օրեր անց: Նր եղբայրը պատմում է, որ բժիշկները միանգամից մորֆին նշանակեցին նրան` որպես ցավազրկող, որովվհետև ցավրեն այնքան սաստիկ էին, որ նա չէր կարողանում ոչ քնել, ոչ ուտել, ոչ էլ խմել, իսկ վչիրահատությունը միայն էլ ավելի վատթարացրեց նրա վիճակը:
Ինչ որ մի պահ, Ահմեդն ախոթում էր, որ եթե մահը միակ հանգուցալուծումն է, ապա թող այն շուտ լինի, որպեսզի նրա եղբայրն այդքան չտանջվի:
Սպասելով մահվանը. լուսանկարն արված է 2013 թվականի դեկտեմբերի 23-ին… Մոհամմեդի տանջանքներին քիչ ժամանակ է մնացել:
Սակայն Մուհամմեդը շատ ուժեղ բնավորության տեր մարդ էր և պայքարում էր այդ ցավագին ճակատամարտում իր կյանքի համար մինչև վերջ: Ահմադը պատմում է, որ նա հասկացավմ որ եղբոր տանջանքներին շատ չի մնացել, երբ Մուհամմեդը պատմեց, որ արդեն 3 գիշեր է, ինչ միևնույն երազն է տեսնում, որտեղ հայրն ու զարմիկը կանչում են իրենց մոտ: