Մահացել է ժամացույց արտադրող Raymond Weil շվեյցարական ընկերության հիմնադիրը


19:30 , 27 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Շվեյցարիայում 88 տարեկան հասակում մահացել է շվեյցարական ժամացույցների արտադրմամբ զբաղվող Raymond Weil բրենդի հիմնադիր Ռայմոնդ Վեյլը: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հունվարի 27-ին հայտնել են ընկերության ներկայացուցչությունում:

«Նրա ժառանգությունն ու ոգևորությունն ապրելու են մեր ընտանիքում, նրա ստեղծած բրենդում, նրա թիմում՝ ողջ աշխարհում, և նրանց հետ, ովքեր կրում են նրա անունով ժամացույցները», - ասվում է ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Օլիվիե Բերնհեյմի հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ