Նոր Windows-ը կթողարկվի մարտին. ԶԼՄ-ներ


21:31 , 27 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Windows 8.1-ի թարմացված թողարկումը, որը Microsoft-ի օպերացիոն համակարգում մի շարք նոր գորածառույթներ կավելացնի, ծրագրված է մարտի 11-ին: Այս մասին գրում է ZDNet-ը՝ հղում անելով հուսալի աղբյուրին:

Ինչպես սպասվում է՝ Windows 8.1 Update 1-ում կնվազեցվեն պահանջները հիշողության և սկավառակային տարածքի նկատմամբ, ինչն այն կդարձնի հասանելի՝ կոմպակտ և էժան պլանշետների համար:

Մեկնարկային էկրանում կհայտնվեն կոճակներ որոնման և համակարգչի վերբեռնման կամ անջատման համար:

Եթե աղբյուրները չեն սխալվում, ապա Windows 8.1-ը (Update 1) կթողարկվի Windows Phone 8.1-ի (Blue) թողարկումից մի քանի շաբաթ առաջ: