21:01 , 27 հունվար, 20141in.am-ը գրում է.
Ֆիլ Քոլինզը հայտարարել է Ադելի հետ համագործակցության մասին: Այն մասին, որ երգչուհին առաջարկել է նրան ստեղծել համատեղ կոմպոզիցիաներ, հայտնում է The Rolling Stone-ը՝ հղում կատարելով Genesis-ի նախկին անդամին:
Քոլինզի խոսքով՝ «ինքն ապրում է քարայրում», այդ իսկ պատճառով ոչինչ չի լսել Ադելի մասին մինչ այն պահը, երբ նա կապվել է իր հետ ու առաջարկել միասին աշխատել:
Նա, սակայն, նշել է, որ իրեն շատ է դուր գալիս Ադելի ձայնը ու նրա որոշ աշխատանքներ: Երգիչը համագործակցության այլ մանրամասներ չի հայտնել:
Այսպես, դեռ անորոշ է, թե երբ Ադելն ու Քոլինզը կներկայացնեն համատեղ կոմպոզիցիաները, ու թե որ ալբոմում դրանք տեղ կգտնեն: