Կլիչկոն կմասնակցի Մյունխենյան անվտանգության համաժողովին


18:00 , 27 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ուկրաինայի «Ուդառ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյին հրավիրել են մասնակցելու Մյունխենյան անվտանգության միջազգային համաժողովին։ Այդ մասին հայտնել է գերմանացի դիվանագետ, համաժողովի ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը:

Միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 30-ից փետրվարի 2-ը:

Նախատեսվում է, որ համաժողովին ներկա կգտնվեն պետությունների և կառավարությունների մոտ 20 ղեկավար, ինչպես նաև արտաքին գործերի և պաշտպանության ավելի քան 50 նախարար։