Աստղիկ Սաֆարյանը` բրենդ ստեղծելու և պլաստիկ վիրահատության մասին


17:42 , 27 հունվար, 2014

Esem.am-ը գրում է.

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանն արդեն երեք տարի է, ինչ ուսում ստանալու նպատակով մեկնել է Իսպանիա: Նա ապրում է Բարսելոնա քաղաքում` քրոջ հետ: Երգչուհին չի բացառում, որ, հնարավոր է, մշտական բնակություն հաստատի արտերկրում. «Դա կախված է տարբեր հանգամանքներից, գուցե մնամ այստեղ, գուցե վերդառնամ»: 

Արտերկրում բնակվելը երգչուհուն չի խանագրում ստեղծագործել, ձայնագրել նոր երգեր, նկարահանել տեսահոլովակներ, ներկայացնել նոր ֆոտոշարքեր: «Ստեղծագործական նորությունները շատ են, մի քանի ամիս առաջ, երբ գտնվում էի Երևանում, ձայնագրել եմ նոր երգեր, նկարահանել տեսահոլովակ, որն այժմ մոնտաժային փուլում է: Երգը հայերեն է և ընդգրկված է իմ երկրորդ` «Իմ ձեռագրով» ձայնասկավառակում: Պատրաստվում եմ մի տեսահոլովակ էլ այստեղ նկարահանել: Վերջերս տեղի սիրված երգիչներից մեկից զուգերգ կատարելու առաջարկ ստացա, սակայն դեռ չեմ տվել համաձայնությունս. ծանր ու թեթև եմ անում, նորության դեպքում անպայման կտեղեկացնեմ»,- ESem.am-ին ասաց երգչուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ