17:30 , 27 հունվար, 2014Lragir.am-ը գրում է.
Իտալիայի Աբրուցո շրջանում գտնվող Սան Պիետրո դելա Լենչա եկեղեցուց գողացել են Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2-րդի արյունով սրվակը, տեղեկացում է Ֆրանս Պրեսը:
Ոստիկանությունն այժմ սանրում է տարածքը սրվակը գտնելու համար:
Եկեղեցում, որտեղ պահվում է պապի արյունը, ավանդության համաձայն, մի անգամ փոթորկի ժամանակ նա ապաստան է գտել: Պապը հաճախ էր այցելում Աբրուցո դահուկ քշելու համար:
Հովհաննես Պողոս 2-րդը մահացել է 2005 թվականին: