17:24 , 27 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանիայի արքայազն Ֆելիպե Աստուրիացու А 310 ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Դոմինիկյան Հանրապետությունում ցուցիչներից մեկի հետ առաջացած խնդիրների և շարժիչից յուղի արտահոսքի պատճառով:
Անսարքությունը վերացնելուց հետո արքայազնը թռել է Հոնդուրաս, հայտնում է Interfax-ը:
Իսպանական գահաժառանգին հրավիրել էին մասնակցելու Հոնդուրասի նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսի երդմնակալությանը: