ԱՊԱ. Մեկ սպա սպանվել է, ևս մեկը`վիրավորվել


17:06 , 27 հունվար, 2014

ԱՊԱ. Մեկ սպա սպանվել է, ևս մեկը`վիրավորվելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել այն մասին, որ սահմանագծին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի կանոնների խախտման արդյունքում ադրբեջանցի սպա (Ռուստամ Ազիզով) է սպանվել: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Ըստ աղբյուրի, վերջինիս համածառայակիցները խոստացել են վրեժ լուծել:

Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրության համաձայն, զենքի հետ վարման կանոնների խախտման հետևանքով, զինծառայող Գաբիբ Իսմայիլովը ոտքից վիրավորվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ