Ադրբեջանի հասարակությունն ինքն իր առջև պետք է խնդիր դնի ազատվել Ալիևի սուլթանատից


16:44 , 27 հունվար, 2014

Ադրբեջանի հասարակությունն ինքն իր առջև պետք է խնդիր դնի ազատվել Ալիևի սուլթանատից և կառուցել ժողովրդավարական պետություն, քանզի ալիևյան կլանն իր սանձարձակ քայլերով նախևառաջ վտանգում է Ադրբեջանի հասարակության ապագան, լարվածության մեջ պահում տարածաշրջանը: Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ ունակ է պաշտպանելու սեփական պետության տարածքները, բայց մեզ էլ հաճելի չի, ի դեմս Ադրբեջանի, ունենալ սուլթանատ հարևան: Տարածաշրջանը շատ ավելի հանգիստ կապրի, կնճիռները շատ ավելի հեշտ կհարթվեն, եթե մեր հարևանը լինի ժողովրդավարական պետություն: