«Գրեմմի 2014» մրցանակաբաշխության աստղերի ամենաանճաշակ և ամենագեղեցիկ կերպարները (Photo)


21:20 , 27 հունվար, 2014

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ երաժշտության աշխարհի կարևորագույն իրադարձությունը՝ Գրեմմի մրցանակաբաշխությունը: Կարմիր գորգի վրա մենք հնարավորություն ենք ունենում տեսնել ինչպես ցնցող նորաձև կերպարներ, այնպես էլ կատարյալ ձախողումներ: Այս հոդվածում Դուք կգտնեք մրցանակաբաշխության ամենավատ կերպարները, որոնք սուր քննադատության են արժանացել նորաձևության մասնագետների կողմից և, իհարկե, աստղերի լավագույն կերպարները, որոնք արժանացել են բոլորի հիացմունքին:  

Ալիշիա Քիզ
алиша киз фото

«Լավագույն R&B սկավառակ» անվանակարգում մրցանակի արժանացած Ալիշիա Քիզը իր երկրպագուներին սովորաբար ուրախացնում է էքստարավագանտ զգեստներով: Այս անգամ երգչուհին մրցանակաբաշխությանը հայտնվել էր Armani Prive նորաձևության տան զգեստով: Այս գեղեցիկ զգեստը, միգուցե, ավելի հաջող տեսք կունենար ավելի բարձրահասակ կնոջ վրա, բայց Ալիշիայի դեպքում կազմվածքի համաչափությունը խախտված էր, իսկ դեկոլտեն չափազանց բաց էր տվյալ կազմվածքի համար:  

 

Լորդ
лорд фото

Երկու «Գրեմմիի» մրցանակակիր երիտասարդ երգչուհի Լորդը գերադասում է սև գույնի հագուստներ: Balenciaga նորաձևության տան լակոնիկ զգեստը գոթական կերպար ստեղծեց, ինչը 17-ամյա աստղի համար ոճաբաններին չափազանց մռայլ թվաց:

 

Սարա Բարելլիս
сара бареллис фото

Սարա Բարելլիսն այս զգեստը ընտրել էր Blumarine նորաձևության տան նոր հավաքածուից: Դիզայներական զգեստը՝ բավականին սխալ ընտրված աքսեսուարների համադրությամբ, անհաջող տեսք ուներ, իսկ փետուրներն անփույթ տպավորություն էին ստեղծում:

 

Միշել Պեշե

мишель пеше фото

Դիջեյ Միշել Պեշեին ոճաբանները քննադատեցին սխալ ընտրված աքսեսուարների համար: Մուգ գույնի ասիմետրիկ փեշերով զգեստի հետ Միշելն ընտրել էր սպիտակ գույնի կոշիկները, որոնք լիովին խաթարել էին կերպարի դրական տպավորությունը:


Իսկ ահա նորաձևության մասնագետների կարծիքով՝ լավագույնների շարքում էին Թեյլոր Սվիֆթը, Քեթի Փերրին, Սիարան, Մադոննան և Աննա Ֆարիսը:

Թեյլոր Սվիֆթ
лучшие образы грэмми 2014

Հանրահայտ երգչուհի Թեյլոր Սվիֆթը իր ընտրությունը կանգնեցրել էր Gucci նորաձևության տան շքեղ զգեստի վրա: Զգեստի վերին հատվածը պատված էր բյուրեղներից, իսկ գեղեցիկ ընդգծված իրանը ավելի էր երկարացնում բարձրահասակ երգչուհու կերպարը:  

 

Քեթի Փերրի
грэмми 2014 фото

Քեթի Փերրին առաջիններից էր, ով ընտրել էր Valentino նորաձևության տան «երաժշտական» հավաքածուի զգեստներից մեկը, որի փեշերը զարդարված էին Ջուզեպպե Վերդիի օպերայի նոտաներով:

 

Սիարա
грэмми 2014 фото

Սիարան նույնպես անչափ հաջող ընտրություն էր կատարել և գեղեցիկ կերպով ընդգծել իր հղիությունը: Հաշվի առնելով Emilio Pucci նորաձևության տան զգեստի նախշերը՝ երգչուհին հրաժարվել էր որևիցե զարդ կրելուց:

 

Մադոննա
грэмми 2014 фото

Մադոննա, ով հաճախակի հայտնվում է անճաշակ աստղերի ցանկում, այս անգամ շատ հաջող կերպար էր ստեղծել: Փոփ-թագուհին հայտնվել էր կարմիր գորգի վրա Ralph Lauren նորաձևության տան գարնանային հավաքածուի կոստյումով: Որպես գլխավոր աքսեսուար՝ Մադոննան ընտրել էր ադամանդապատ ձեռնոցը:

 

Աննա Ֆարրիս
грэмми 2014 фото

Աննա Ֆարրիսը կարողացավ ուրախացնել իր երկրպագուներին Fitriani նորաձևության տան լակոնիկ և էլեգանտ զգեստով, որը հիասքանչ կերպով համադրվում էր դերասանուհու սպիտակ մաշկի հետ: Sutra ապրանքանիշի ադամանդյա ականջօղերը ամբողջացրեցին կերպարը: