16:36 , 27 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանն այսօր մեկնարկել է ազգային բոլոր պատվիրակությունների, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության լիազորությունների հաստատմամբ, առանց այն որևէ կերպ հարցականի տակ դրվելու:
Այս մասին Tert.am–ին հայտնեց Ստրասբուրգից Հայաստանի ազգային պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Մեկ պատգամավոր անգամ ոտքի չկանգնեց և չքննարկեց հայկական պատվիրակության իրավասության, մանդատի խնդիրը»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը: Նրա տեղեկացմամբ՝ Զարուհի Փոստանջյանն էլ Ստրասբուրգում չէ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը հայտնել էր, որ մտադիր է մասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ուԵԽԽՎ 10 այլ պատվիրակների հետ միասին բարձրացնել հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը։
Հիշեցնենք նաև, որ Զարուհի Փոստանջյանը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ խնդրելով խորհրդարանի միջոցներից գումար տրամադրել։ Սակայն, ինչպես Tert.am–ի հետ զրույցում հայտնել էր ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավարը դիմումը մերժել էր՝ հայտնելով, որ արդեն իսկ կա պատվիրակության կազմ և ԵԽԽՎ պատվիրակության անդամ չհանդիսացող Փոստանջյանը չի կարող ֆինանսավորվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ