16:04 , 27 հունվար, 2014
Ֆիլմի հեղինակ կինոգետ, սցենարիստ Ռոբերտ Մաթոսյանը ներկայացնում է «Վահրամ Փափազյան» վավերագրական ֆիլմի նկարահանման ժամանակաշրջանը, շարժառիթները, օգտագործված նյութերը: Հեղինակի խոսքին հաջորդում է ֆիլմը (ռեժիսոր` Կարեն Մեսյան, «Երևան» ստուդիա, 1984թ.), որը տասնամյակներ շարունակ չի ցուցադրվել: Ֆիլմը պարունակում է բացառիկ փաստավավերագրական նյութեր Վահրամ Փափազյանի մասին: