Ուկրաինացիներից շատերը տեղյակ էլ չեն իրենց երկրի դեպքերից, իսկ հայերն ապրում և շնչում են Կիևի դեպքերով


15:53 , 27 հունվար, 2014

Երեկ հեռախոսով զրուցում էի Ուկրաինայում բնակվող ծանոթներիցս մեկի հետ, ով ազգությամբ հայ չէ: Հեռախոսազրույցի ընթացքում իմ համար մի զարմանալի փաստ արձանագրեցի: Այն հարցիս, թե իրավիճակն իրենց մոտ ինչպե՞ս է, նա պատասխանեց, որ հեռուստացույցը չմիացնեն, չեն էլ իմանա, թե ինչ է կատարվում Կիևում: Ի՞նչ է ստացվում՝ Ուկրաինայի քաղաքացիներից շատերը ապրում են բնականոն կյանքով ու չեն հետաքրքրվում՝ ինչ է կատարվում Կիևում, սակայն հայերս վերջին օրերին ապրում և շնչում ենք Կիևի դեպքերով: