Նոր հիպերմարկետ Երևանում


15:25 , 27 հունվար, 2014

Slaq.am-ը գրում է.

Մինչև տարեվերջ Երևանում կբացվի նոր հիպերմարկետ. «Տաշիր գրուպ»-ին պատկանող և Ռուսաստանի մի քանի քաղաքներում գործող «Ռիո» առևտրային ժամանցային կենտրոն կառուցվում է նաև Երևանում:

Սամվել Կարապետյանին պատկանող հիպերմարկետը գործելու է Հրաչյա Քոչար հասցեում: Ըստ մեր հավաստի աղբյուրների, այն իր տարածքով թեպետ զիջելու է «Դալմա Գարդեն Մոլ»-ին, սակայն այստեղ ներկայացված են լինելու հանրաճանաչ ապրանքանիշեր:

Հիպերմարկետի կառուցումը ավարտին կհասցվի մինչև տարեվերջ:

Նշենք, որ «Ռիո» հիպերմարկետները գործում են Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ Մոսկվայում, Արխանգելսկում, Սանկտ Պետերբուրգում, Վոլգոգրադում, Բրյանսկում, Ռոստովում, Յարոսլավլում, Կալուգայում և այլն: